Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպվել էր Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար հեռուստակամուրջ։ Միջոցառումն անցկացվում էր նոյեմբերի 10-14-ը Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում ողջունել և շնորհակալություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին:
Իրենց ողջույններն ու բարեմաղթանքներն են հղել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և խաղաղապահ բրիգադի ներկայացուցիչները:
Մանրամասները` տեսանյութում