Եղանակային կանխատեսումներ դժվարանում է անել նույնիսկ ոլորտի գլխավոր մասնագետը: Օդերևութաբանության կենտրոնի տնօրենը կարծում է, որ ընթացիկ աշունն ավելի մեղմ էր նախորդ տարվա համեմատ:
Զարուհի Պետրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ գյուղատնտեսներին խորհուրդ է տվել արագացնել կարտոֆիլի բերքահավաքը: Առաջիկայում ձյան տեսքով տեղումները չեն լինի, հանգստյան օրերին սպասվում է անձրև։
Զարուհի Պետրոսյանի հավաստմամբ` նախորդ տարվա հոկտեմբերը եղել է ավելի ցուրտ, առաջին ձյունը տեղացել էր հոկտեմբերի 7-ին, այս տարի՝ հոկտեմբերի 18-ին և միայն Սյունիքում: Անակնկալ ձյունը և եղանակային տատանումները, սակայն, չեն կարող կանխորոշել առաջիկա ձմռան եղանակը: Օդերևութաբանության կենտրոնը ձմեռային ամիսների եղանակի կանխատեսումներ դեռ չունի:
Մանրամասները՝ տեսանյութում