Արցախում դպրոցի շինարարությունից մինչև Երևանում ռուսական եկեղեցու կառուցում և ռուսաց լեզվի ու երգի փառատոն. այս և այլ թեմաների շուրջ լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա նաև անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաև ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսասատանում սպասվելիք միջոցառումները:
Խոսելով Հայաստանի ԵՏՄ կազմի մեջ մտնելու մասին՝ Արա Աբրահամյանը նշել է, որ անդամակցությունը չի սպառնում Հայաստանի անկախությանը և չի վնասելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Ասուլիսի առիթն էր Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում։ Նա ներկայացրեց միջոցառումների ծրագիրը։
Արա Աբրահամյանն ադրադարձավ նաև գործարար Լևոն Հայրապետյանի գործին՝ նշելով, որ բոլորս պետք է զինվենք համբերությամբ և սպասենք. ժամանակ է պետք հետաքննությունն ավարտին հասցնելու համար, փաստաբաններն էլ գործադրում են բոլոր ջանքերը՝ բարերարի անմեղությունն ապացուցելու համար:
Մանրամասները` տեսանյութում