ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը շնորհավորել է քաղավիացիայի բնագավառի աշխատակիցներին և հասարակությանը՝ կարևոր այս կառույցի 81-ամյակի կապակցությամբ, մաղթել հուսալի, ապահով, հարմարավետ թռիչքներ:
81-ամյա հայկական ավիացիան միայն հետանկախության տարիներին մի քանի անգամ անկումներ է ունեցել, և դրանցից ամենախորը, իհարկե, ազգային ավիափոխադրողի սնանկացումն էր, որից հետո կառավարությունը որոշեց արմատապես փոխել իրավիճակը՝ հայկական երկինքը բացելով բոլոր ավիափոխադրողների առջև:
Ժամանակագրական առումով այդ քաղաքականության արդյունքները հաշվելի են արդեն այսօր: Վերջին 8 ամիսներին հայկական ավիացիան բոլոր հիմնական ցուցանիշերով զարգացել է: Ուղևորափոխադրումները, օրինակ,ավելացել են մոտ 30 տոկոսով:
Վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի խոսքով՝ քաղավիացիան դինամիկ,արագ փոփոխվող ու զարգացող ոլորտ է, բազմաշերտ, մեծ թվով մասնագիտություններ են մի տեղ կենտորանցած: Ամեն օր պահանջ կա ու չափորոշիչները շատ հաճախ կարող են փոխվել:
Մանրամասները` տեսանյութում