Պարն ունի իր ուրույն լեզուն, այն հասանելի է բոլորին՝ անկախ տարիքից և ազգային պատկանելիությունից: Բալետ, տանգո, ռումբա, սալսա, բոլերո, քոչարի. թեպետ այս պարերը ծագել են աշխարհի չորս ծագերում, սակայն պարային ընդհանուր լեզվով խոսելու համար տարածությունն ու յուրացման բարդությունը խոչընդոտ չեն դարձել:
Պարի համաշխարհային դեմքերի խոսքով՝ պարը սրտի զարկն է, շնչառությունն է և վերջապես մարդու հոգեվիճակի լավագույն արտահայտչամիջոցներից մեկը: Հին Հունաստանում պարը համարվում էր բուժող միջոց, իսկ աֆրիկական ցեղախմբերը պարի միջոցով ազատվում էին բացասական էներգիայից:
Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ազգ իր պարով արտացոլում և բնութագրում է ինքն իրեն: Հարավային երկրների ժողովուրդներին ավելի հատուկ է արագ, կրակոտ պարը. Օրինակ, լեզգինկան կամ իտալական տարանտելլան: Հյուսիսային ժողովուրդներին էլ հատուկ են զուսպ, մեղմ պարային շարժումները:
Հայկական պարի գաղտնիքն ու պարարվեստի հայ վարպետների կարծիքը արվեստի այս ճյուղի մասին՝ տեսանյութում: