Երկուշաբթի Օմանում նախատեսված է Իրանի և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն իրավիճակը Հորմուզի նեղուցում և տարածաշրջանային այլ հարցեր: Այս մասին Reuters-ին հայտնել Է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա։
Նրա խոսքով՝ գրավոր համաձայնության հասնելու հավանականությունը մեծ չէ։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպումը կազմակերպել է Օմանը:
Նա նաև հայտարարել է, որ Իրանը նախկինի պես ձգտում է հասնել համաձայնության, որը Թեհրանին թույլ կտա մաքսատուրքեր գանձել այդ ջրային ճանապարհն օգտագործող նավերից: Օմանը, սակայն, դեմ է այդ առաջարկին։
Իրանն ու Օմանը արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման հարցերի վերաբերյալ: