ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Վաշինգտոնը և Կիևը բանակցություններ են վարում արտոնագրի շուրջ, որն Ուկրաինային կարող է թույլ տալ հրթիռներ արտադրել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար:
«Այս հարցի շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը, այդուհանդերձ, նշել է, որ նույնիսկ եթե արտոնագիրը տրամադրվի, դա չի լուծի հակաօդային պաշտպանության սպառազինության պակասի խնդիրը, որն այժմ ունի Ուկրաինան։ Նա ասել է, որ «արտադրության ավելացումը» և նման բարդ զենքի համար գործարանների կառուցումը մի քանի տարի կտևի: