Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ակնկալում է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը սահմանել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը:
Real America's Voice-ի հետ հարցազրույցում հաղորդավարն ԱՄՆ նախագահին հիշեցրել է իր կանխատեսման մասին, որ իր լիազորությունների ավարտի պահին Գրենլանդիան կգտնվի Միացյալ Նահանգների օպերատիվ վերահսկողության տակ:
«Գրենլանդիան շատ կարևոր է մեր տեսակետից, այլ ոչ թե Դանիայի», - նշել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփն արդեն բազմիցս հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է վերահսկողություն ստանա Գրենլանդիայի նկատմամբ՝ դա բացատրելով ազգային անվտանգության հարցերով և Արկտիկայում ԱՄՆ ռազմավարական շահերով: Դանիան և Գրենլանդիայի իշխանությունները մերժում են կղզին ամերիկյան վերահսկողությանը հանձնելու հնարավորությունը։