Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը՝ 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։