ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը, և ինքը կարծում է, որ դրա լուծումը կարող է ավելի մոտ լինել, քան շատերը կարծում են։
Թրամփը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն ուկրաինական հակամարտությունն այս շաբաթ՝ Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։
«Մենք կգնանք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, կքննարկենք սա, և կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել»,- ասել է նա լրագրողներին։
Ըստ տեղեկությունների՝ Անկարայում սպասվում է Թրամփ-Զելենսկի հանդիպումը, որից հետո, ըստ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի՝ Թրամփը կշարունակի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հաղորդում են, որ նախատեսված է նաև ԱՄՆ նախագահի հանդիպումը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ: Հանդիպման նպատակի մասին, սակայն, մանրամասներ չեն հաղորդվում:
Երկու առաջնորդի հետ երկկողմ հանդիպումներին կհաջորդի Թրամփի մամուլի ասուլիսը: