Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու գործընթացը մեր երկրում թվայնացվելու է: Մարդիկ կկարողանան առանց միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելելու դիմում ներկայացնել գործարկվող permit.am հարթակում, տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերն ու շտկել թերությունները: Ծառայություն այցելելու անհրաժեշտություն կլինի միայն մեկ անգամ: Աճող հոսքի պայմաններում սա և՛ համակարգի բեռնաթափման, և՛ մարդկանց հերթերից ազատելու նպատակ ունի:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: