BBC-ի տվյալներով՝ վառելիքի վաճառքի սահմանափակումներն արդեն ազդել են Ռուսաստանի առնվազն 33 շրջանի վրա։ Խնդիրներ են սկսվել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և գյուղատնտեսական շրջաններում, հիմնականում՝ Կրասնոդարի երկրամասում։ Սահմանափակումներ են մտցրել նույնիսկ խոշոր ընկերությունները, ինչպիսիք են «Տատնեֆտը» և «Լուկոյլը»։
Վճարումները կատարվում են միայն կանխիկ, և թույլատրվում է առավելագույնը 20 լիտր բենզին, 40 լիտր դիզելային վառելիք։
Հունիսի 16-ին «Ինտերֆաքսը» հաղորդել է, որ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի բոլոր «Տատնեֆտ» բենզալցակայաններում։ Սակայն որոշ շրջաններում, մասնավորապես՝ Ուդմուրտիայում և Չելյաբինսկի մարզում, սահմանափակումները մի փոքր տարբեր են՝ 30 լիտր բենզին և 60 լիտր դիզելային վառելիք, մեկ ուղևորատար մեքենայի համար։
Խնդիրներն աստիճանաբար իրենց զգալ են տալիս Սիբիրում և Հեռավոր Արևելքում, մասնավորապես՝ Խաբարովսկի երկրամասում։
Ըստ BBC-ի՝ ստեղծված իրավիճակը սկսել է դժգոհության ալիք է առաջացնել քաղաքացիների շրջանում: