Ուկրաինայում մայիսին ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, քան 2022 թվականի ապրիլից ի վեր ցանկացած այլ ամիս՝ հայտնել են ՄԱԿ-ից:
Մեկ ամսում սպանվել է առնվազն 274 մարդ, ևս 1763-ը վիրավորվել են։ Կորուստների աճի հիմնական պատճառը Ռուսաստանի կողմից հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ավիառումբերի օգտագործումն է քաղաքային շրջաններում:
Ընդ որում՝ կորուստներ են գրանցվել ոչ միայն ռազմաճակատի մոտ, այլև ակտիվ մարտական գործողությունների գոտուց հեռու գտնվող քաղաքներում: