ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ այս գիշեր կրկին հզոր հարված են հասցնելու Իրանին: Դանալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ամբողջական վերահսկողություն հաստատել իրանական նավթի և գազի շուկայի նկատմամբ, ինչպես դա արեց Վենեսուելայում:
Նրա խոսքով՝ ամերիկյան ուժերը կարող են գրավել Խարգ կղզին, որը հանրապետության նավթի արտահանման գլխավոր հանգույցն է: Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ չեն ցանկանում ցամաքային գործողություն իրականացնել, այլապես, Թրամփի ձևակերպմամբ, դա ի վիճակի էին անել հենց վաղը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ շարունակում են Թեհրանի հետ բանակցությունները, սակայն Իսլամական Հանրապետության կարողությունները թուլացած են: Նրա խոսքով՝ միայն անցած գիշեր 250 միլիոն դոլարի ռազմամաթերք են կիրառել Իրանի դեմ: