Երեկ Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռը։ ԱՄՆ-ը պատասխան հարվածներ է սկսել Իրանի դեմ: Ամերիկացի զինվորականները պարզաբանել են, որ հարձակման են ենթարկվել Իրանի ՀՕՊ համակարգերը, ցամաքային կառավարման կենտրոնները և ռադարային կայանները։
Հարվածների շարքի մեկնարկից երեք ժամ անց ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է առաքելության ավարտի մասին։ ABC News-ի հոտ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանի դեմ պատասխան հարվածները կլինեն «շատ ուժեղ»։
Ամերիկյան հարվածների նոր ալիքին ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ բազաների 21 թիրախին ուղղված հարվածների մասին, այդ թվում՝ Բահրեյնում և Հորդանանում, Քուվեյթում։
Իրանն ուղղակի չի հայտարարել, որ իր ուժերը խոցել են ամերիկյան ուղղաթիռը, սակայն արտգործնախարար Աբբաս Արաղչին, Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց, օտարերկրյա զորքերին կոչ է արել լքել Հորմուզի նեղուցը և հարակից տարածքները՝ զգուշացնելով, որ նրանք վտանգի տակ են։