ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հակամարտության շուտափույթ լուծման հույս է հայտնել, սակայն չի բացառել նաև այդ գործընթացի ձգձգման տարբերակը, որի դեպքում Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը կարող է տևել ևս մի քանի ամիս, հավանաբար մինչև սեպտեմբերի 7-ը: Այս մասին նա ասել է The New York Post-ի հետ հարցազրույցում:
Ընդ որում, նման սցենարը Թրամփը քիչ հավանական է համարում. «Չգիտեմ, հնարավոր է, որ նման շրջափակումը ձգձգվի, բայց դա քիչ հավանական է: Կարծում եմ, որ կլուծենք բոլոր խնդիրները և բավականին արագ», - հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ, Թրամփը լավատեսորեն է արտահայտվել Իրանի հետ շարունակվող բանակցությունների մասին՝ հայտարարելով, որ իրավիճակը «արագ զարգանում է»:
ԱՄՆ նախագահը New York Post-ի լրագրողին նաև հայտնել է, որ Իրանը համաձայնել է չմշակել ու չունենալ միջուկային զենք: «Նրանք արդեն համաձայնել են, որ միջուկային զենք չեն ունենա», – հայտարարել է Թրամփը: