«Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները»,-հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի ցանկանում ԵԱՏՄ-ի կողմից որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկել Հայաստանի դեմ։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է և բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները։ Ես կարող եմ դա ասել ամենայն պատասխանատվությամբ, քանի որ մենք դիտարկում ենք Հայաստանի ամբողջ իրավական շրջանակը և շեղումներ չենք հայտնաբերել», - մանրամասնել է Օվերչուկը։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան