«Հըզբոլլահ» զինված շարժումը հինգշաբթի մերժել է Լիբանանում նոր հրադադարի ռեժիմը, որը մթագնում է հրադադարի և Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու հեռանկարները, հաղորդում է Reuters-ը:
«Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի ընդունում ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի կառավարության միջև կնքված համաձայնագիրը՝ մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ «Հըզբոլլահը» բանակցությունների կողմ չէ։
Իսրայելն էլ հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանից, ինչը խաթարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանն ու Թեհրանի հետ խաղաղություն հաստատելուն:
Իրանը Լիբանանում հրադադարը առաջ է քաշել որպես Վաշինգտոնի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրի պայման և վերջին օրերին ակնարկել է, որ կարող է ուղղակիորեն միջամտել, եթե Իսրայելը շարունակի հարձակումներն այդ երկրում:
ԱՄՆ նախագահ Թրամփը, սակայն, այն կարծիքին է, որ Լիբանանում առաջընթաց է գրանցվում, և երկիրն արժանի է խաղաղության: