Եվրամիությունը և Բաքուն նախնական համաձայնության են հասել գործընկերության առաջնահերթությունների տեքստի և ռազմավարական համագործակցության բանակցությունների վերսկսման շուրջ՝ հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունը։
Նշվում է, որ Բաքվում արդյունավետ բանակցություններ են անցկացվել։
«Մեր ուշադրության կենտրոնում է երկխոսության ամրապնդումը, կապակցվածության զարգացումը և տնտեսական գործակցությունը»,- հավելել է եվրոպական կողմը։ Ադրբեջան-ԵՄ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ներառում է չորս բաղադրիչ։ Այժմ հարցեր կան առևտրատնտեսական ոլորտի հետ կապված։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան