Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մասնակցում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ի հետ հարցազրույցում:
Թրամփը նշել է, որ իր գնահատմամբ՝ Իրանի առաջնորդն անմիջականորեն ներգրավված է զինված հակամարտության ավարտի վերաբերյալ որոշումների կայացման գործում:
ԱՄՆ նախագահը հունիսի 1-ին հայտարարել էր, որ Իրանը շահագրգռված է խաղաղ համաձայնագրի կնքմամբ, որը կհամապատասխանի Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների շահերին: Truth Social սոցիալական մեդիա հարթակում գրառման մեջ Թրամփը կոչ է արել բանակցային գործընթացի քննադատներին չմիջամտել և վստահեցրել է, որ «ամեն ինչ լավ կլինի»:
Նույն օրը Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը որոշել է անհապաղ դադարեցնել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում ռազմական գործողությունների սրման ֆոնին: Պարբերականի տվյալներով՝ Թեհրանը նաև որոշել է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել «այլ ճակատներ», այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը: