ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում գործող, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Արտաշես Մնոյան Վոլոդյայի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողը նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքն իրականացրել է չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։ Արդյունքում կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի գործունեությունը։
Տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։