Ադրբեջանը և ԱՄՆ-ը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության հիմնական առաջնահերթությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի հետ հանդիպումից հետո:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը, նավթագազային ոլորտի զարգացումը, էներգետիկ կապերի ընդլայնումը և Կասպյան տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունները։ Հունիսի 1-ին Քալեբ Օրին Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում ընդունել էր Ադրբեջանի նախագահը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: