Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենին հաջողվել է ձախ կենտրոնամետ կոալիցիա ձևավորել՝ բաղկացած չորս կուսակցությունից: Սա նրան հնարավորություն կտա երրորդ անգամ նշանակվել թագավորության վարչապետի պաշտոնում:
Ֆրեդերիկսենը Դանիայի թագավորից կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատ էր ստացել մարտի 25-ին: Սա երկրի պատմության մեջ կառավարության ձևավորման ամենաերկար գործընթացն էր:
Սոցիալ-դեմոկրատներն առաջատար դիրք էին գրավել խորհրդարանի ընտրությունում, սակայն ցուցաբերել էին մեկ դարի ընթացքում ամենավատ արդյունքը՝ ստանալով ձայների 22 տոկոսը: