Հայաստանը օգնություն ստացող երկրից դառնում է գործընկեր՝ նշում են փորձագետները՝ 1.5-2 տարվա ընթացքում Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների միանգամից 3 մակարդակով բարձրացումը տպավորիչ քայլ համարելով:
Ռազմավարականից համապարփակ ռազմավարական հարաբերությունների անցումը արձանագրվեց այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարճատև, բայց բովանդակալից այցով մեր երկիր:
Գլխավոր փաստը, որ ստորագրված փաստաթղթերով ևս մեկ անգամ արձանագրվեց՝ հերքելով նախընտրական շահարկումները՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանումն է և միջանցքի խոսույթի բացառումը ԹՐԻՓՓ-ի շրջանակում:
Բացի այդ, ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է հետաքրքրված մնալ նախագծի կյանքի կոչմամբ, ինչի վերաբերյալ թերահավատները քիչ չէին:
Ամենաշատ շահարկումները, այնուամենայնիվ, կապված էին հանքանյութերի և հանածոների վերաբերյալ պայմանագրի հետ:
Փորձագետները նշում են՝ նոր փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն արդյունահանմանը, այլև Հայաստանի միջոցով դրանց տարանցմանը։ Եվ այստեղ չի գործելու եկավ-վերցրեց-գնաց գաղութատիրական տրամաբանությունը, ինչպես անցնող տասնամյակների ընթացքում:
Նոր պայմանավորվածությունը գործընկերային տրամաբանության մեջ է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան