Ռազմական փորձագետը անհիմն ու անլուրջ է համարում որոշ ընդդիմադիր շրջանակներից հնչող քննադատությունը Հանրապետության օրվա զորահանդեսից հետո:
Ըստ Լեոնիդ Ներսիսյանի՝ 2022 թվականից հետո Հայաստանի ձեռք բերած սպառազինությունները թե՛ քանակապես, թե՛ որակապես գերազանցում են նախկինների օրոք ունեցածին: Շքերթի քննադատությամբ հանդես էին եկել մասնավորապես Սերժ Սարգսյանն ու Նարեկ Կարապետյանը:
Փորձագետը հիշեցնում է, որ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ Կարապետյանի հորեղբայրն էլ բարձրաստիճան պաշտոնյա էր, մեր երկրի ռազմական բյուջեն տասնապատիկ զիջում էր Ադրբեջանին:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։