ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանի հետ ցանկացած նոր համաձայնագիր կլինի 2015 թվականին կնքված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) «լիովին հակառակը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտի մասին ապագա պայմանավորվածությունը թույլ չի տա երկրին միջուկային զենք ստեղծել: «Թեհրանի հետ այդ գործարքը կլինի ձախողված ՀՀԳԾ - ի ճիշտ հակառակը, որն Իրանի համար միջուկային զենքի ստեղծման ուղիղ և բաց ճանապարհ էր: Ոչ, ես նման գործարքներ չեմ կնքում»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Այս պահին Իրանի միջուկային ծրագրի գործունեությունը կարգավորող միջազգային համաձայնագրեր չկան: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև 2015 թվականին կնքված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրը՝ միջուկային գործարքը, դադարել է գործել 2025 թվականի հոկտեմբերին: