Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Տեղեկությունն իրացվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։
Մայիսի 19-ին՝ ժամը 17:45-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվել են «Հյունդայի» մակինիշի ամվտոմեքենայի 46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։