ԱՄՆ պատերազմի նախարարությունը խոստովանել է, որ Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Զելենսկու՝ Ռուսաստանին տարածքային զիջումներից հրաժարվելու պատճառով։
Փաստաթղթում նշվում է, որ Զելենսկին «շարունակել է կրկնել, որ Ուկրաինան տարածք չի զիջի Ռուսաստանին»։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարը և խաղաղության բանակցությունները հնարավոր են միայն Դոնբասից ուկրաինական զինված ուժերի դուրսբերումից հետո։
ԱՄՆ պատերազմի նախարարության հետախուզական վարչության տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հաջողություններ գրանցել Ուկրաինայի հետ հակամարտությունում, իսկ Ուկրաինայի զինված ուժերը խնդիրներ ունեն անձնակազմի պակասի հետ կապված:
«Ռուսական ուժերը պահպանում են ընդհանուր ռազմավարական նախաձեռնությունն Ուկրաինայում»,- նշվում է փաստաթղթում։