Սլովակիան շահագրգռված է Ադրբեջանից գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքելով՝ առնվազն 10 տարի ժամկետով: Այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ և շրջակա միջավայրի նախարար Տոմաշ Տարաբան։
«Մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ մատակարարումները, և Ադրբեջանը մեզ համար շատ հուսալի գործընկեր է։ Միակ հարցն այն է, թե ինչպես ենք էներգետիկ ռեսուրսները հասցնելու Կենտրոնական Եվրոպա»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ներկայումս քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ խողովակաշարեր պետք է օգտագործել և ինչ ծավալով։