Հնդկաստանը գնել է և կշարունակի նավթ գնել Ռուսաստանից՝ անկախ այդ հարցում Վաշինգտոնը թույլտվությունից՝ երկուշաբթի հայտարարել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարարության խոսնակ Սուջատա Շարման։
Նրա խոսքով՝ ռուսական նավթ գնելով՝ Հնդկաստանն առաջնորդվում է միայն կոմերցիոն շահերով։ Նման գործողությունների համար ԱՄՆ թույլտվության առկայությունը կամ բացակայությունը չի ազդում Հնդկաստանի իշխանությունների դիրքորոշման վրա։
Մարտի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ գերատեսչությունը ժամանակավորապես թույլատրել է 30 օրով ռուսական նավթ գնել արդեն ծովում գտնվող լցանավերից։ Այդ թույլտվությունը հետագայում երկարաձգվել է մինչև մայիսի 16-ը։ Դրա ժամկետը լրացել է շաբաթավերջին։