Խորհրդարանական ընտրության նախաշեմին Կրեմլի քարոզիչներն արդեն բաց տեքստով են սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի հասցեին:
Անգամ նախագահ Պուտինն առաջին անգամ անձամբ դիրքորոշում հայտնեց Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարի վերաբերյալ՝ համեմատական անցկացնելով Ուկրաինայի հետ:
Ըստ փորձագետների՝ Ռուսաստանի հրահրմամբ նոր պատերազմի ռիսկ, իհարկե, կար, բայց մինչև 2025-ի օգոստոսի 8-ը:
Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը խառնել է խաղաթղթերը:
Հարավային Կովկասում Ռուսաստանը միայն մի դեպքում կարող է իրավիճակ փոխել, եթե ոտքի տեղ ունենա, նկատում են փորձագետներն ու հավելում՝ տարածաշրջանում ոտքի տեղ ունենալու միակ հնարավորությունը Հայաստանի առաջիկա ընտրություններն են՝ պրոռուսական ուժերի միջոցով Հայաստանում իշխանափոխություն անելը։
Մոսկվայում, սակայն, հասկացել են նաև՝ ճնշումներով ու սպառնալիքով չեն կարող Հայաստանը վերադարձնել ռուսական ազդեցության գոտի, իսկ ներքին խժդժությունները, ըստ մասնագիտական գնահատականի, հունիսի 7-ով չեն ավարտվելու:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան