Արևմուտքի հետ Երևանի մերձեցման մասին հաղորդագրությունների ֆոնին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը ըմբռնումով կվերբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը։
«Հայաստանը մեզ շատ մտերիմ երկիր է. այն դաշնակից է, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մաս է կազմում։ Մեզ միավորող մարդկային կապերը խորն են, շատ լուրջ և շատ վաղեմի։ Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Եվ, իհարկե, ինչպես բազմիցս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըմբռնումով կվերաբերվենք Հայաստանի ժողովրդի ցանկացած ընտրությանը»,- ուրբաթ լրագրողներին ասել է Օվերչուկը՝ «Ռուսաստան-իսլամական աշխարհ. ԿազանՖորում 2026» միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։