Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի առավոտյան ժամանել է Պեկին, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, հաղորդում է Press TV-ն։
«Այցի ընթացքում Արաղչին նախատեսում է բանակցություններ վարել իր չինացի գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր նախարարի` Չինաստան կատարելիք այցի մասին՝ ընդգծելով, որ «Արաղչին շարունակում է դիվանագիտական խորհրդակցությունները տարբեր երկրների հետ»։
Իրանի արտգործնախարարը միջազգային շրջագայությունն ավարտել է ապրիլի վերջին. նախ նա այցելել է Պակիստան, ապա` Օման և Ռուսաստան։