ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իրանից տեղեկացրել են, թե «փլուզման վիճակում են» և խնդրում են հնարավորինս արագ բացել Հորմուզի նեղուցը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իսլամական Հանրապետության կառավարման համակարգում էլ խառնաշփոթ է:
Ավելի վաղ Սպիտակ տունը նշել էր, որ ամերիկյան կողմն ունի բոլոր խաղաքարտերը և կընդունի միայն այնպիսի գործարք, որը կբխի ամերիկացիների շահերից:
ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է, որ իսրայելա-ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը զրկվել է նաև արտադրական կարողություններից: