Ապրիլի 21-ից 23-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը մեդալաշատ է եղել Հայաստանի հավաքականի համար։
Հայաստանի հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության 4 բրոնզե և 2 արծաթե մեդալ։
Մեդալակիրներն են՝
Դավոյան Սևակ -53 կգ՝ բրոնզ
Սիմոնյան Նարեկ-58 կգ՝ բրոնզ
Ումուրշատյան Հակոբ-64 կգ՝ բրոնզ
Շատվերյան Գոռ-71 կգ՝ արծաթ
Մուրադյան Գոռ-79 կգ՝ արծաթ
Բաբայան Գոգա-88 կգ՝ բրոնզ
Ապրիլի 22-ին և 23-ին ապարեզ կմտնեն երիտասարդները։