Վաշինգտոնն առաջարկում է հետ քաշվել և պաշտպանական նոր գծեր կառուցել՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Սակայն, Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, առաջ է գալիս այդ տարածքների բնակիչների և զինվորականների արձագանքի հարցը:
«Բացի այդ, մենք չունենք անվտանգության երաշխիքներ, որոնք կկանխեին ռուսական հնարավոր նոր հարձակումները։ Այո, Թրամփը դեռ 2 տարի էլ կմնա, իսկ հետո՞ ինչ ենք անելու», - մտահոգություն է հայտնել նախագահը: Զելենսկու խոսքով՝ Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար։
Նրա համոզմամբ՝ պատերազմը դադարեցնելու ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին։ «Սակայն Ռուսաստանը չի ընդունում այս ձևաչափը», - հավելել է Զելենսկին։
Նա կարևոր է համարել, որ Ուկրաինան հնարավորինս արագ ստեղծի հակահրթիռային սեփական համակարգը՝ կախված չլինելու արտասահմանյան համակարգերից: