Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր հաշվապահը պետությունից ավելի քան 187 մլն դրամ է հափշտակել՝ գործը դատարանում է: Նրա նկատմամբ, որպես խափան միջոց, նախ կիրառվել է տնային կալանք, ապա փոխարինվել կալանքով, հետագայում՝ պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք: Մեղադրյալը վերականգնել է ավելի քան 110 մլն դրամը։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած 2 անձանց նկատմամբ։
Հեղինակ՝ Քրիստնե Թորոսյան