2025-ին Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումներ են արվել 25 երկրից:
Ոչ միայն դիվերսիֆիկացումն է ակնառու, այլև ներդրումների ծավալի աճը: Ավելի քան 93 մլրդ դրամի օտարերկրյա ներդրում է եղել նախորդ տարի:
Մեր երկրում բիզնես հիմնելը, ներդրումներ անելը գրավիչ է՝ նկատում են այստեղ գործարարությամբ զբաղվողները:
Էկոնոմիկայի նախարարն էլ ընդգծում է, որ պետությունն ամեն ինչ անում է առողջ բիզնես-միջավայրի ձևավորման համար: Ստեղծված են բոլոր նախադրյալները, որ օտարերկրյա ներդրումները տարեցտարի աճեն:
Շարունակաբար ընդլայնվում է նաև աշխարհագրությունը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան