Հայաստանը կարողացել է շրջանցել Իրանի իրավիճակով պայմանավորված տնտեսական շոկը:
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա մարտի համեմատությամբ այս տարվա նույն ամսին ապրանքաշրջանառության տարբերությունն էական չի եղել, այդուհանդերձ, ամբողջ աշխարհն է տնտեսական վնասներ կրել:
Իսկ պատերազմական ծախսերը հարյուր միլիարդավոր դոլարներ են:
Մասնագետները տնտեսական վնասը հաղթահարելի են համարում, եթե կոնֆլիկտն արագ հանգուցալուծվի: Փոխարենը անհետևանք չեն մնա քաղաքական հարցերը:
Ենթադրվում է, որ աշխարհաքաղաքական կրքերը առաջիկայում կարող են շիկանալ։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան