Իրանի զինված ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի նկատմամբ «խիստ վերահսկողության» վերականգնման մասին՝ չեղարկելով ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրային ճանապարհի բացման մասին որոշումը, որն ընդունվել է Վաշինգտոնի հետ բանակցությունների շրջանակներում:
Զինվորականները հայտնել են, որ Վաշինգտոնը խախտել է խոստումը՝ շարունակելով իրանական նավահանգիստներ մեկնող և դուրս եկող նավերի ծովային շրջափակումը: Նշվում է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի վերականգնել տեղաշարժի ազատությունը Իրան մտնող բոլոր նավերի համար, Հորմուզի նեղուցում իրավիճակը կմնա խիստ վերահսկողության տակ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է պահպանել իրանական նավահանգիստների շրջափակումը, եթե Թեհրանի հետ խաղաղության համաձայնություն ձեռք չբերվի: