Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ:
Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել գլոբալ անվտանգության հարցերի շուրջ: