ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-17-ը: Ըստ այդմ՝ բացահայտվել է 109 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13 դեպք՝ խարդախության,
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
4-ական դեպք՝ թմրանյութի իրացման,
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության,
2 -ական դեպք՝ սառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու։
Բացահայտվել են բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։