Այս քննարկման արդյունքում արձանագրվեց երկու բան՝ առաջինը՝ խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության, որը ձևավորված է նախկին իշխանության ներկայացուցիչներից, հիմնական և առանցքային խնդիրն է: Այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հիմա էլ նոր խուճապ է սկսել՝ մի ժամանակ էլ ասում էին բանակ, սահմաններ, մենք անպաշտպան ենք, հիմա ասում ենք՝ ժողովրդին ցույց կտանք, ընդդիմությունը խառնվել է իրար:
«Ցույց ենք տալիս, որ ի վերջո, տեսանելի կերպով պատասխանենք ձեր՝ պետական պարտքի հետ կապված բոլոր թյուր պնդումներին: Դրա համար ենք ցույց տալիս, և ցույց ենք տալիս նաև նրա համար, որ դա էլ մի գործոն դառնա, որ դուք՝ «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն չանցնեն խորհրդարան, որ չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ խորհրդարանական կուսակցություն դառնալու համար: Եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ-ն, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն կարող են անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,- հայտարարեց վարչապետը: