Եվրոպան գնահատում է խաղաղության և կայունության երաշխավորման համար Հայաստանի ներդրած ջանքերը: Եվրամիության ներկայացուցիչները կարևոր են համարում Հայաստանի դերը հատկապես համապետական ընտրություններին ընդառաջ: Ընդգծում են նաև, որ առանցքային նշանակություն ունի քաղ-հասարակությունը: Արձանագրումներն արվել են Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև տարածաշրջանային կապակցվածության նախաձեռնությունները համահունչ են Եվրամիության «Գլոբալ դարպաս» ռազմավարությանն ու Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան