Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման և մաքառման իրեն պարտադրված օրակարգը և մտել ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը զարգացնելն ու որպես անկախ, անվտանգ պետություն ապագա սերունդներին ժառանգելը. վարչապետը խորհրդարանում այսօր ներկայացրել է նաև կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարման զեկույցը:
Ելույթում Փաշինյանը նշել է՝ խաղաղությունը, որպես 2021-ին հռչակված գերագույն նպատակ իրագործված է: Բազմաթիվ զոհերի ու զոհողությունների գնով այսօր, ըստ Փաշինյանի, մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր՝ պետականակենտրոն գլուխը։ Ավելի քան մեկուկես ժամ տևած ելույթի միայն մեկ ժամից ավելին Փաշինյանը ներկայացրել է իր կառավարման տարիների հաջողությունները:
Հեղինակ՝ Աննա Զախարյան