ԱՄՆ ռազմածովային ուժերը խափանել են Իրանի նավահանգիստներից մեկնող տասը նավի տեղաշարժը՝ հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Երկուշաբթի՝ ԱՄՆ շրջափակման սկզբից ի վեր, տասը նավի տեղաշարժ է կասեցվել, ոչ մի նավ չի կարողացել ճեղքել շրջափակումը։ ԱՄՆ զինվորականները շարունակում են վերահսկել և պարեկել տարածաշրջանային ջրերը՝ Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի տեղաշարժը կանխելու համար»,- նշվում է զեկույցում։
«Իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի շրջափակումը սահմանելուց հետո ամերիկյան ուժերը խաթարել են իրանական ծովային առևտուրը։ Ամերիկացի նավաստիները, ծովային հետևակի զինծառայողներն ու օդաչուները մնում են իրենց դիրքերում և պատրաստ են գործելու շրջափակումը խախտել փորձող ցանկացած նավի դեմ»,- ընդգծել է հրամանատարությունը։