Այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ապրանք է ներմուծել՝ 960 դոլար արժողությամբ, այդ մասին հայտնում է Պետական մաքսային կոմիտեին։
Թե ինչ ապրանք է ներմուծվել Հայաստանից, չի նշվում: Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում հետաքրքրություն կա Հայաստանից ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք ներմուծելու հարցում:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։