Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Խորհրդարանում քննարկվել է կառույցի գործունեության մասին զեկույցը: Պատգամավոր Գեղամ Նազարյանը անարդար է համարել, որ Հայաստանում երբևէ չբնակված անձը, որն ունի քաղաքացիություն, կարող է որոշել այստեղ բնակվողների ճակատագիրը: Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իրավասություն չունի:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: