Մալաքե Թաուսի տոնի՝ եզդիների Նոր տարվա առիթով վարչապետը հյուրընկալվել է եզդիական համայնքին: Նիկոլ Փաշինյանը շրջել է Արմավիրի Ակնալիճ համայնքում գտնվող եզդիական սրբատեղիում, որտեղ կողք կողքի ներկայացված են հայ և եզդի հերոսների հուշարձաններ: Ելույթում վարչապետը հայտարարել է, որ թեև մենք դավանում ենք տարբեր կրոններ, տարբեր ավանդույթներ ունենք, բայց ունենք մեկ ընդհանուր՝ ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարաբար պաշտպանված է պետության կողմից:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: