The Times of Israel-ը հաղորդել է, որ Իսրայելը մերժել է Իրանի պնդումները, թե այսօր երեկոյան Լիբանանում հրադադարը ուժի մեջ է մտնելու։ Թերթը մեջբերել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը, ըստ որի՝ «Հըզբոլլահի» վնասազերծումը բխում է ինչպես Լիբանանի, այնպես էլ Իսրայելի շահերից:
Ավելի վաղ, Al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի կառավարության աղբյուրին, հաղորդել էր, որ Լիբանանում այսօրվանից հրադադար կհայտարարվի «Հըզբոլլահ» արմատական խմբավորման ու Իսրայելի միջև:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանի ճնշման շնորհիվ Լիբանանում հրադադարը կպահպանվի մեկ շաբաթ՝ մինչև 2026 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարված երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալը։ Նշվել է նաև, որ ԱՄՆ-ի վրա «պատասխանատվություն է դրվելու Իսրայելին ռազմական գործողությունները զսպելու համար»։